Ինչպես մուտք գործել Glovo գործիքներ
Կա երեք գործիք, որոնք անհրաժեշտ է, որ Glovo գործընկերներն օգտագործեն: Եկեք մեկ առ մեկ ուսումնասիրենք՝ հասկանալու դրանց տարբերությունները և այն, թե ինչպես կարող եք մուտք գործել:
- 1
Manager Portal հարթակ է բիզնես սեփականատերերի համար, որը ծառայում է երկու հիմնական նպատակների՝
Ձեր խանութը Glovo-ի հետ համագործակցության սկզբում անհրաժեշտ կարգավորումները տալու համար:
Ձեր բիզնեսը կառավարելու և այն զարգացնելու համար:
Երբ խանութը ստեղծվի մեր համակարգում, մենք կուղարկենք էլ. նամակ Ձեր մուտքանունով և ժամանակավոր գաղտնաբառով, որտեղ կառաջարկվի մուտք գործել Manager Portal:

- 2
GoDroid-ը Glovo-ում սննդի վաճառք իրականացնող գործընկերների կողմից օգտագործվող Android հավելված է՝ պատվերները և դրանց ամենօրյա գործողությունները կառավարելու համար:
Եթե օգտագործեք Glovo Sunmi սարքը, GoDroid հավելվածն ավտոմատ կհայտնվի: Անհրաժեշտ է սեղմել հավելվածի վրա, և մուտք կգործեք:
Եթե օգտագործում եք այլ Android սարքեր, ապա կստանաք էլ. նամակ Ձեր մուտքանունով և ժամանակավոր գաղտնաբառով: Ներբեռնեք հավելվածը՝ հետևելով այս հղմանը, սահմանեք նոր գաղտնաբառ և մուտք գործեք հավելված:

- 3
Pelican-ը նույնպես Android հավելված է՝ պատվերները և դրանց ամենօրյա գործողությունները կառավարելու համար: Այնուամենայնիվ, այն հասանելի է միայն Glovo-ում մթերքների և մանրածախ ապրանքների վաճառք իրականացնող գործընկերների համար:
Գրանցման ընթացքում կստանաք էլ. նամակ Ձեր մուտքանունով և ժամանակավոր գաղտնաբառով: Հավելվածը կհայտնվի Ձեր Sunmi սարքում: Այնուամենայնիվ, եթե օգտագործում եք այլ Android սարքեր, ներբեռնեք հավելվածը՝ օգտագործելով այս հղումը, սահմանեք նոր գաղտնաբառ և մուտք գործեք հավելված:

Ինչպես ապահովել Ձեր մենյուի որակը
Ողջույն, ապրանքների որակյալ լուսանկխրները կարող են զգալիորեն մեծացնել Ձեր պատվերները, քանի որ հաճախորդները երեք անգամ ավելի հավանական է, որ պատվիրեն գրավիչ լուսանկարով ապրանքներ:
Ձեր մենյուի որակն ապահովելու համար հետևեք այս քայլերին՝
Վերբեռնեք բարձրորակ լուսանկարներ յուրաքանչյուր ապրանքի համար՝ հաճախորդների ուշադրությունը գրավելով Ձեր ապրանքների տեսողականորեն գրավիչ լուսանկարներով:
Խմբագրեք Ձեր մենյուում նշված յուրաքանչյուր ապրանք՝ ավելացնելով կամ փոփոխելով նկարագրություններն ու գները՝ ապահովելով ճշգրտություն և գրավիչ մանրամասներ:
🚨 Խնդրում ենք համոզվել, որ ձեր մենյուում յուրաքանչյուր ապրանք ունի լուսանկար։ Առանց լուսանկարի դուք չեք կարողանա խմբագրել կամ ավելացնել ապրանքը։