Կախված այն սարքից, որն օգտագործում եք, ահա այն քայլերը, որոնք պետք է կատարեք՝
1. Sunmi սարք –> GoDroid հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա և մուտք կգործեք:
2. Այլ Android սարքեր –> GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ նոր մուտքի հասցեով Ձեր էլ. փոստին: Ներբեռնեք հավելվածը՝ հետևելով այս հղմանը, սահմանեք գաղտնաբառ և մուտք գործեք հավելված:
📝 Ծանոթագրություն՝ Համոզվեք, որ Ձեր սարքում ունեք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Օրինակ՝ կարող եք ջնջել Google Chrome հավելվածը՝ ընտրելով «Կարգավորումներ → Հավելված → Google Chrome → Ջնջել»։
3. Այլ ոչ Android սարքեր՝ GoDroid-ն աշխատում է միայն Android սարքի միջոցով, ուստի ներբեռնեք այն մինչև հավելվածի գործարկումը կամ կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ՝ Glovo Sunmi սարքն ստանալու համար:
Եթե մուտքի հետ կապված որևէ խնդիր հանդիպեք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով, և նրանք կօգնեն Ձեզ:
Երբ մուտք գործեք GoDroid հավելված, դիտեք այս հոդվածը ՝ իմանալու համար, թե ինչպես օգտագործել այս հարթակը:
Հիշեք, որ Ձեր սարքում պետք է ունենաք առնվազն 500 ՄԲ հիշողություն, որպեսզի կարողանաք օգտագործել GoDroid հավելվածը: Այն ստուգելուց և բավականաչափ հիշողության առկայության դեպում, եթե հավելվածը դեռևս չկա, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ուղարկեք մեզ հաղորդագրություն Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Կարևոր է նշել Ձեր Glovo սարքի սերիական համարը, որը կգտնեք հետևի մասում՝ շտրիխ կոդի կողքին:
Եթե օգտագործում եք Sunmi սարքը, ապա GoDroid հավելվածը կհայտնվի ավտոմատ կերպով: Դուք պետք է սեղմեք նոր հավելվածի վրա և մուտք կգործեք:
Եթե ունեք որևէ այլ Android սարք, կարող եք ներբեռնել հավելվածը՝ հետևելով այս հղմանը:
GoDroid հավելվածն ստեղծվել է հատուկ Android օգտատերերի համար՝ լավագույն հնարավորություններ և գործառույթներ ապահովելու համար:
Եթե չունեք Android սարք՝ GoDroid հավելվածն օգտագործելու համար, ապա կապ հաստատեք Ձեր հաշվի մենեջերի(Account manager) կամ մեր աջակցության թիմի հետ՝ Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Նրանք կուղղորդեն Ձեզ հասանելի այլընտրանքների միջոցով և կկազմակերպեն Glovo Sumni սարքի առաքում՝ նոր հավելվածին միանալու համար:
GoDroid-ին անցնելու օրը կստանաք նամակ ձեր նոր էլ. փոստի հասցեով մուտք գործելու համար: Սահմանեք գաղտնաբառ, որը կհիշեք, հակառակ դեպքում ձեզ հարկավոր է կրկին վերականգնել գաղտնաբառը:
Եթե չեք ստացել մուտքային տվյալներով էլ.նամակը կամ մոռացել եք դրանք, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ Ձեր Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով:
Կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու Ձեր Glovo Sunmi կամ GoDroid սարքը կարող է չաշխատել: Ահա թե ինչ կարող եք անել՝
Եթե դրանցից ոչ մեկը չի աշխատում, կապ հաստատեք մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ Manager Portal-ի «Օգնություն» բաժին միջոցով:
Երբ GoDroid-ն օգտագործում եք Glovo Sunmi սարքից, Ձեզ հարկավոր չէ մուտք գործել կամ դուրս գալ հավելվածից: Եթե Ձեր սարքն ինչ-ինչ պատճառներով չի աշխատում, խնդրում ենք կապ հաստատել մեր աջակցության թիմի հետ հեռախոսով կամ ուղարկել հաղորդագրություն Manager Portal-ի «Օգնություն» բաժնի միջոցով: Մեր աջակցության թիմը Ձեզ կտրամադրի մուտքային տվյալներ մեկ այլ Android սարքից մուտք գործելու համար:
Նոր հավելվածին սահուն անցում կամ ձեր սարքի օպտիմալ աշխատանքը ապահովելու համար մեր աջակցության թիմը կարող է պահանջել ձեր սարքի սերիական համարը: Սերիական համարը գտնվում է ձեր սարքի հետևի պիտակի վրա և նշված է որպես SN կամ S/N: Խնդրում ենք համոզվել, որ այս տեղեկությունները կիսելիս բոլոր թվերն ու տառերը ճիշտ են կարդացվում:
Հավելվածն ավելի ապահով դարձնելու համար որոշել ենք հավելվածում ապաակտիվացնել հաշիվ-ապրանքագրերի հասանելիությունը, ուստի GoDroid անցումից հետո կստանաք ձեր հաշիվ-ապրանքագրերը միայն էլեկտրոնային փոստի միջոցով յուրաքանչյուր հաշվարկային ցիկլից հետո: Միևնույն ժամանակ, մենք աշխատում ենք բարելավել Ձեր Manager Portal-ը և քննարկում ենք այնտեղ Ձեր հաշիվ-ապրանքագրերին հասանելիւթյուն տրամադրելու հնարավորությունը: Խնդրում ենք համբերատար լինել մինչ մենք աշխատում ենք թարմացման վրա, և, ինչպես միշտ, մենք Ձեզ հետ կապ կհաստատենք ցանկացած փոփոխության համար: